կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 17:40
Քաղաքական

«Մենք կարող ենք». «Ազատ դեմոկրատներ»-ը ԿԸՀ տարան իրենց ցուցակը

«Մենք կարող ենք». «Ազատ դեմոկրատներ»-ը ԿԸՀ տարան իրենց ցուցակը

Այսօր «Ազատ դեմոկրատները» ԿԸՀ ներկայացրեցին ընտրացուցակները։ Կուսակցության անդամ Անժելա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցակը բաղկացած է 101 հոգուց։ Ընտրացուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, այնուհետև՝ ըստ հերթականության՝ Հրանտ Բագրատյանը, ով նաև իրենց վարչապետի թեկնածուն է, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը, Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Սոնա Մինասյանը, Նարեկ Այվազյանը, Գագիկ Բաղդասարյանը։ Կարգախոսն է՝ «Մենք կարող ենք»։