|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Հարություն Առաքելյանը խիստ զարմացավ` լսելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անունը:
«Էդ ովքե՞ր են,- լրագրողի հարցին ի պատասխան` հնարավո՞ր է, արդյոք, որ ՀՌԱԿ-ը միավորվի «Ազատ դեմոկրատների» հետ, հարցրեց նա:- Գրանցվել ա՞ դա... Ասենք, եթե դեսպանը գնում է այնտեղ, նշանակում ա` տենց կուսակցություն կա՞»:
Այնուհետեւ հավելեց, որ եթե «Ազատ դեմոկրատները» ազատական արժեքների կրողներ լինեն եւ ազգայինը չզոհաբերեն հանուն գլոբալիզացման գործընթացների, հնարավոր է` միավորվեն:
«Անկեղծ ասած` չկա կուսակցություն, որի հետ թշնամական հարաբերություններ ունենանք: Մի հատը կա, որ իրեն կուսակցություն է կոչում, նույն Հակոբ Ավետիքյանը, բայց դե գիտեմ` ոչ ոք նրանց լուրջ չի ընդունում: Մնացած լուրջ ուժերի հետ մենք որեւիցե խնդիր չունենք»,- նշեց Հարություն Առաքելյանը: