կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 11:05
Քաղաքական

«Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը կողմ են Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը. РИА Новости-ի անդրադարձը

«Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը կողմ են Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը. РИА Новости-ի անդրադարձը

Ռուսական  լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին:

Մասնավորապես`  РИА Новости-ն գրում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն են կողմ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը: Պարբերականը նշում է, որ «Ելք»-ը դեմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, մինչդեռ «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում դուրս գալ ԵԱՏՄ կազմից ու փոխարենը հարաբերություններ զարգացնել Եվրոպական Միության հետ:

«Մյուս քաղաքական ուժերը կողմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»,- գրում է РИА Новости-ն:

Газета.ру-ն նշում է, որ ընտրությունների ընթացքին հետևող  դիտորդների թվում է նաև հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Эхо Москвы-ն, հղում անելով փորձագետներին, գրում է, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի: Առաջնորդներից ոչ ոք չի պատրաստվում փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը: