Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Անուշ Սեդրակյանի և Հովհաննես Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: