Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Վանա լճի արևմտյան ափին՝ պատմական Խլաթում, նախագահական նոր պալատ կառուցելու նախագիծը:
Ըստ Demokrathaber-ի` այդ ծրագրի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել էր դեռ ամիսներ առաջ` Մանազկերտի ճակատամարտում տարած հաղթանակի 947-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Ահլաթին կսազի մի նախագահական պալատ, քանի որ սուլթան Ալփարսլանն այստեղ տեղակայեց իր առաջին վրանը: Մենք էլ` որպես իր ժառանգներ, այստեղ մի «վրան» դնենք»,- ասել էր Էրդողանը:
Ուշագրավն այն է, որ Վանա լճի ափին շինարարական աշխատանքները փաստացի խախտելու են Թուրքիայի` ծովի կամ լճի անմիջապես ափին շինությունների կառուցումն արգելող օրենքը: