կարևոր
547 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-30 11:18
Հասարակություն

«…Մենք այսօր աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն...». Տեր Փառեն քահանա Առաքելյան

«…Մենք այսօր աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն...». Տեր Փառեն քահանա Առաքելյան

Նախօրեին Սաղմոսավանք վանական համալիրի Սուրբ Սիոն եկեղեցում, թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ կատարվել է հերթական միասնական ժամերգությունը:

Թեմից հայտնում են, որ ներկաներն աղոթք են բարձրացրել անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղել է Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:

Տեր Հայրը խոսելով մշտարթուն աղոթելու կարևորության մասին, նշել է. «Մենք աղոթք ենք բարձրացնում իրենց տնից, օջախներից հեռու գտնվող հոգևորականների, մեր զավակների և եղբայրների համար։ Աղոթք ենք բարձրացնում նաև նրանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու ու մորը ջուր տալու կարիք ունեն։ Վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի»:

Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Փետրվարի 5-ին, ժամը 19:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում: