|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վենետիկում տեղի է ունեցել կես դարի ընթացքում ամենամեծ ջրհեղեղը. ջուրը հեղեղել է քաղաքի 80%-ը և արդեն երկու մարդու կյանք խլել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ANSA-ն:
Երեքշաբթի օրվանից ջրի մակարդակը քաղաքում բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը համարվող Սուրբ Մարկոսի հրապարակը գրեթե ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ, իսկ հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել երկարատև ընդհատումներով:
Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղի պատճառով: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:

Բացի այդ՝ կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը բախվել է կառամատույցին: Նշվում է՝ դրանով մի քանի տարի առաջ հայ նավաստիները շուրջերկրյա ճանապարհորդության էին դուրս եկել:
Իրավիճակը գնահատվում է աղետալի: Եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չնվազի, կղզին հնարավոր է լիովին անցնի ջրի տակ:
Իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրություն հայտարարել:

Հիշեցնենք, որ ջրի ավելի բարձր մակարդակ՝ 190 սմ, գրանցվել է 1966 թվականին, երբ ջրերը հեղեղել էին ոչ միայն Վենետիկը, այլև իտալական մի քանի այլ քաղաքներ, այդ թվում՝ նաև Ֆլորենցիան։