|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի Բիթլիս նահանգի Խլաթ քաղաքում (թրք. Ահլաթ )` Վանա լճի ափին, նախագահական ամառանոցի կառուցման մասին որոշումը: Դատարանը նաև չեղարկել է կառուցվելիք շինության հատակագիծը. հաղորդում է t24.com.tr կայքը:
Դատարանը վճռել է, որ շինարարությունը Սահմանադրության խախտում է, քանի որ ցանկացած ոք ունի լճի ափերը համատեղ օգտագործելու իրավունք: Ըստ լրագրող Մուսթաֆա Չաքըրի` ՍԴ էր դիմել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը:
Նշենք, որ երկրի նախագահ Էրդողանը ամառանոցի մասին հայտարարել էր 2018 թ. օգոստոսի 26-ին Մուշի Մանազկերտ շրջանում անցկացվող «Անատոլիայի նվաճումը, Մանազկերտ 1071 թ. հանդիսավոր ծրագիր» միջոցառման ժամանակ ունեցած ելույթում: «Խլաթում նախագահական ամառանոց ենք կառուցելու: Խլաթում 10 դյոնյում (1 դյոնյումը հավասար է 913.3 քառ.մ - խմբ.) տարածքի վրա վրանների կենտրոն ենք սարքելու: Մանազկերտի ճակատամարտի վայրը ազգային զբոսայգի ենք հայտարարել»,- ասել էր նա:
Ի դեպ, ամառանոցը սկսել էին կառուցվել 32 դյոնյում տարածքի վրա: