|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձի խնդրին: Նրա խոսքով` վերջին 10 տարում աշխատավարձերի բարձրացում չի եղել:
«Աշխատավարձի բարձրացումը ոչ միայն կառավարության խնդիրն է, այլև մարզպետարանների խնդիրն է: Սա մի խնդիր է, որն ուղիղ կապ ունի ընդհանուր տնտեսական զարգացման հետ: Ուսուցիչների աշխատավարձերը ցածր են, բայց հիմա սուտ կասենք, եթե ասենք, որ կարող ենք այս պահին բարձրացնել աշխատավարձերը: Մենք այդ ուղղությամբ փորձում ենք քայլեր ձեռնարկել: Բայց այս պահին մենք պետք է սպասենք տնտեսական փոփոխությունների արդյունքներին»,- ասաց նախարարը: