|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայաստանի իշխանությունները բավական քիչ ժամանակ են հատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը. հայտնում է РИА Новости-ն:
«Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա համախմբում, հանրային աջակցություն, իր լեգիտիմությանը աջակցություն», - ասել է պաշտոնյան «Վալդայ» ակումբի բանակցային հարթակում իր ելույթի ժամանակ: