Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքն է շարունակում նաև Կովկասի բնության հիմնադրամը՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը: Կովկասի բնության հիմնադրամի կողմից /CNF/ իրականացվել են 2020 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285 հազար եվրո գումար: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ների, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը:
Նշված գումարից 103 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, շուրջ 93 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 10 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը: CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը: