Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը:
-Ձմեռ պապը նվերներ է բերում ու դատարկ պարկով հեռանում: Կուզեի՞ք` հետը մի բան տաներ, գցեր պարկի մեջ ու տաներ:
-Հա, իհարկե: Կուզեի` իմ տան իրերի ուղիղ կեսը տաներ: Դրանք անպետք ու հին իրեր են, որոնք ծանրաբեռնում են: Նորերը թող չբերեր, միայն թե տաներ դրանք, որպեսզի ես ազատվեի դրանցից, քանի որ դրանք ոչ թե ծառայում են ինձ, այլ ընդհակառակը` ծառայեցնում:
-Ի՞նչ կուզեիք շահել վիճակախաղով:
-Կուզեի շուրջերկրյա ճանապարհորդություն շահել, գնայի` աշխարհով մեկ շրջեի:
-2016-ը կապիկի տարի է. մեր բաժին բանանին հասնելու համար դեռ շա՞տ պետք է ծառից ծառ թռչկոտենք:
-Վախենամ` հա թռչկոտելու ենք: Բայց, ախր, բանանն էլ չի երևում: Բանանը չի երևում, բայց հա թռչկոտում ենք: Մենք դեռ այնքան պետք է թռչկոտենք` մինչև բանանը երևա, նոր հետո պարզենք` ոնց մոտենանք մեր բաժին բանանին:
-Դարվինի տեսության համաձայն` մարդիկ առաջացել են կապիկից: Ի՞նչ եք կարծում, 2016-ին ականատես կլինե՞նք այդ տեսության` «կյանքի կոչվելուն», այսինքն` թե ինչպես են կապիկները մարդ դառնում:
-Իմ կարծիքով` յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է մի քիչ մարդ, մի քիչ կապիկ` նայած` որին ես դիմում: Եթե դիմում ես մարդուն, մարդն էլ պատասխանում է, իսկ եթե կապկում ես, դիմացինն էլ այդպես է պատասխանում: Այսինքն` մարդկային հատկություններ բոլորն էլ ունեն: Մի գաղտնիք կա` եթե դիմում ես մարդու այդ գծին` դրանով էլ պատասխանում է:
-Եթե լիներ «Տարվա լավագույն կապիկ» անվանակարգը, շատե՞րը կհավակնեին դրան:
- Կարծում եմ` բազում մարդիկ կհավակնեին այդ մրցանակին, ու լավ թեժ մրցակցություն կլիներ: Կան անվանակարգեր, որ պետք է պահպանել, կարելի է սիմվոլիկ մրցանակաբաշխություն անել ու նոմինանտներին էլ համապատասխան «կոչումներ» տալ:
***
Մի լավ նշանաբան կա` «Capre momento»` «Որսա պահը». կուզեի` 2016-ին սա մեր նշանաբանը լիներ: