|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լավ է, որ բանակցությունները դադարեցին. դրանք չէին կարող դրական արդյունքի հանգեցնել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ երկխոսությունը միայն ժամանակ շահելու համար էր իրականացվում:
Ըստ ատենապետի` իշխանության ստեղծած սոցիալական ծանր վիճակն անհաղթահարելի է: Դրա պատճառով մարդկանց մի ստվար զանգված բռնել է արտագաղթի ճանապարհը: Պետությունը որդեգրել է «որքան քիչ մարդ, այնքան քիչ խնդիրներ» քաղաքականությունը: Իսկ ժողովուրդն իրեն ստորացված է զգում, նույնիսկ կասկածում է իր անկախությանը:
«Մեր երկիրը պատերազմի շեմին է, իսկ բանակն ընկալվում է որպես քրեակատարողական հիմնարկ. ռազմական գիտելիքներ ստանալու փոխարեն զինվորը ենթարկվում է բռնության, ինչի արդյունքում էլ գործ ունենք ինքնասպանությունների եւ սպանությունների հետ»,- համոզված է ատենապետը:
Ահա, թե ինչու է ՀԱԿ-ը պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: