|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ վնասել դաշնակից այն պետություններին, որոնք կախում ունեն իրանական նավթի մատակարարումից. հայտնում է РИА Новости-ն:
Նա այսպես է մեկնաբանել հաջորդ շաբաթ ուժի մեջ մտնող պատժամիջոցների շուրջ ստեղծված իրավիճակը` միաժամանակ հավելելով, որ Վաշինգտոնի նպատակը իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելն է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից, և որ բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են: