Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-11-11 15:40
Հասարակություն

Ամեն օր թուրքերը բռնում էին հայերին և մեր աչքի առաջ կախում կամ մորթում

Ամեն օր թուրքերը բռնում էին հայերին և մեր աչքի առաջ կախում կամ մորթում

Աղբյուրը՝ armeniangenocide100

Սիրակ Մանասյանի վկայությունը

1905 թ., Վան, Կեմ գյուղ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրակ Մանասյանը պատմել է, որ 1915 թ.մարտի 5-ին հուժկու հրետանու ձայն են լսելԺողովուրդը հավաքվել էհրապարակում և գնացելլցվել եկեղեցիԹուրքերն արդեն նախօրոք զորահավաքէին կազմակերպել և բոլոր երիտասարդներին հավաքելՔանի որ երիտասարդչէր մնացելժողովուրդը ստիպված էր դիրքերը թողնել-գնալ հարևան գյուղերը,որտեղ նրանց տեղավորել են մարագների մեջԱմեն օր թուրքերը բռնում էինհայերին և բոլորի աչքի առաջ կախում կամ մորթում:

 

«…1915 թլուր հասավոր պարոն Իշխանին մեր հարևան Հիրճ գյուղում սպանել են:Այդ այն ժամանակն էրերբ թուրքերը Ջևդեթ փաշայի միջոցով մեր մեծերինկանչում և գլուխները ուտում էինԱյդ ահռելի օրերին պրԻշխանին հանկարծակիսպանում են և գցում են հորըՉբավարարվելով դրանովնրա երկու երեխաներինևս ողջ-ողջ գցում են հորըՄենք որ այդ լսեցինքհայրենակիցներով իրարանցանքՄենք սկսեցինք պատրաստվել թուրքերի հարձակմանը:

 

1915 թմարտի 5-ին հուժկու հրետանու ձայն լսեցինքԺողովուրդը հավաքվեցհրապարակ և գնացլցվեց եկեղեցիԹուրքերն արդեն նախօրոք զորահավաք էինկազմակերպել և բոլոր երիտասարդներին հավաքելՔանի որ երիտասարդ չէրմնացելմերոնք ստիպված էին դիրքերը թողնել-գնալ հարևան գյուղերըՄենքգնացինք Կյուկյանց հայկական գյուղըԱյնտեղ մի քանի հազար մարդիկ էինմեզտեղավորեցին մարագների մեջԱմեն օր թուրքերը բռնում էին հայերին և մեր աչքիառաջ կախում կամ մորթում էինԴրանցից մեկն էլ իմ հորեղբայր Պետրոսն էրՆառանչպար էրԵրբ տեսանք Պետրոսին այդ վիճակումմենք չճանաչեցինքՄեզառանձնացրին հատուկ մարագի մեջԴուռը փակեցին ու մեզ վրա պահակնշանակեցինՄենք այդ ահավոր դեպքերից սարսափածուզում էինք փախչել այդգյուղիցՄարագում նույնիսկ անասնակեր չկար:

 

Մեզ հաջողվեց դուրս պրծնելգնալ գյուղմերոնց գտնելՀաջորդ օրըբարձրացանք լեռներըորոնք շատ անտառախիտ էինՄենք Քըռքըռ լեռանլանջին էինքՄեր գյուղի դիրքն այնպիսին էրոր մենք սարի լանջին էինք ապրում:Շաղբաթի ահռելի գետը և Շամիրամի ջրանցքն էին անցնում մոտիցՄենքբարձրացանք լեռան գագաթըանտառի մեջտեսանքթե ինչպես թուրքերը ևքրդերը մեր անասուններըանկողիններըմեր սպիտակեղենները թալանում էին:Մենք տեսանքոր ամեն առավոտ թուրքի լամուկները գալիս ենսկսում են կրակելինչ-որ թիրախի վրաԵրբ թուրքերը հեռացանմեր տղաները իջան ու մոտեցան,տեսանոր այդ թիրախը իմ պապի գլուխն էրԱնխիղճ թուրքերը պապիս թաղել էինհողի մեջ կենդանի-կենդանիգլուխը թողել էին դուրսը և կրակում էին անընդհատ:Երբ վերադարձանք գյուղպապիս մարմինըոր արդեն քայքայված էրմի կերպթաղեցինք:

 

Թուրքերը և քրդերը մեր անասունները տանում էինՄեր գյուղացի Կակոսենքորշատ հարուստ էինքառասուն զույգ գոմեշ ունեինդրանցից մեկըՄարալըփախչում ետ է գալիս ու մտնում իր փարախըԻնչո՞վ էինք ապրում լեռներումՄեզպահում էին մեր ոչխարներըՄեր շները առավոտյան տանում էին ոչխարներին,արածացնում և երեկոյան բերումՄենք կթում էինք և ապրումՕրերից մի օրհարևանի տղան գոռում էՍիրա՜կքեռիդ եկել էՄենք կորցրել էինք մեր քեռուն:Դա Արշակ Մխիթարյանն էրՆա մեզ սկսեց տիրություն անել:

 

Չեմ կարող մոռանալ 1915 թիվըերբ մենք լեռներովգյուղերով անցանքմարտամիսն էրանձրևայինբուքսոսկալի ցուրտՎերջին գյուղըոր Վարագ էր տանում,դա Բերդակն էրՄենք այնտեղ տեսանք փողոցներում մերկսպանված մարդիկ,որոնք ուռել էին և նեխելՀոտում էինՄենք այդ բոլորի միջով անցանք դեպիՎարագԼուսաբացին Վարագի լեռներում թուրքերըոր դիրքեր էին բռնելմեզտեսան և սկսեցին կրակել մեզ վրաԺողովուրդը սարսափահար լաց էր լինում:Վարագը մեր սրբավայրերից մեկն էորտեղ մի շարք եկեղեցիներ կանԽրիմյանՀայրիկը այնտեղ դպրոցի տնօրեն է եղելՄեզ տեղավորեցին գոմերում:Վարդապետները մեզ երկու հարյուր գրամ հաց էին տալիսզրկելով իրենց բերնից:

 

Չեմ մոռանումերբ մեզ տեղավորեցին գոմերումմի գիշերկես գիշերինմեկ էլ միհսկա ոտք իմ փորի վրա ծանրացավԵս գոռացիԲոլորը վախեցած արթնացան,լույսերը վառեցինտեսանքգոմեշ էր:

 

Մեկ-երկու ամիս այնտեղ մնալովմենք փախչում էինք ու մոտենում ՎանինՄիշտգիշերով էինք գնումքանի որ ցերեկը մեզ հետապնդում էին:

Երբ Վանին մոտեցանք ու Քաղաքամեջ պիտի մտնեինքթուրքերը կանգնեցրին,սկսեցին տղամարդ փնտրելՎանի հերոսները հեռադիտակով նայում էին,սկսեցին կրակելԹուրքերից ոմանք ընկանոմանք փախանև մենք ազատվեցինք,մտանք ՎանՔաղաքում կային նաև օտարերկրյա հյուրպատոսներՄայրս եղբորսհետ հենվել էր մի սյան վրաասացտղերքականջ արեքտեսեքՄենք լսեցինք,որ իրոք ձայն կաԵրևի հեռագրասյուն էրՄայրս ասացկանչեք ձեր հորը,Ամերիկայից թող գա:

 

Վանում մեզ տեղավորեցին դպրոցի շենքումԱմեն առավոտ Վանի փողայիննվագախումբը նվագելով ման էր գալիսերեխաները նրա ետևիցԱրդեն Վանիապստամբությունն սկսված էրՄի հայ ասաց մեզերեխաներիս. «Գնացե՛քփամփուշտներ հավաքեքբերե՛քոր նորը պատրաստեն»: Մենք գնացինքփամփուշտներ հավաքեցինքտվեցինք արհեստանոցին:

 

Հասավ օրըերբ կռիվն ուժեղացավ ՎանումԱյգեստանումՎասպուրականցիները,որ հավաքվել էին այնտեղմեծ կամքի ուժով պաշտպանեցին և՛ Այգեստանըև՛Վանի կենտրոնըՔաղաքամեջըՄերոնք ուժեղ մարտեր մղեցին և՛ Այգեստանում,և՛ ՔաղաքամեջումԹուրքերը լսելովոր ռուսական զորքը Սալմաստից գալիս էՎանխուճապահար սկսեցին հեռանալՄերոնք հարձակվեցինոչ միայնթուրքերին ոչնչացրինայլև մեծ ավար ձեռք բերեցինհրետանիփամփուշտներ ևայլն:

 

Մայիսի 6-ին Վանի բերդի վրա ծածանվեց Հայաստանի դրոշակը:Վասպուրականցիները մեծ սիրով ընդունեցին ռուսական զորքերին և հայկամավորներինԱնդրանիկ փաշայի ղեկավարությամբԵրբ ուրախություն էրհամատարածմեզ մոտեցավ մի ռուս օֆիսեր և նկարեցես էիմայրս էր ևեղբայրսԱյդ ժամանակ սկսում է Ռուսաստանի հեղափոխությունըորըհարկադրեց ռուսական զորքին ետ վերադառնալ Ռուսաստանորոնց հետ նաևշատ գաղթականներդեպի Հայաստան:

 

Գաղթեցինք դեպի ՀայաստանՃանապարհն անցնում էր խոր ձորերով և ահռելիգետերովԱյդ ժամանակ նորից թուրքերը ուզում էին կտրել մեր ճանապարհըՄեծկորուստներ տվեցին հայերըայդ գետերի կամուրջների մոտԺողովուրդըխռնվածանասունները ևսմայրը գցում էր երեխայինինքը գետն էր նետվում:Վերջը մեր կամավորական ջոկատների օգնությամբփշրվածսովածծարավանցանք Արևելյան Հայաստան:

 

Առաջին հանգրվանը եղավ Օրգովի ռուսական սահմանապահների մոտԱյդտեղմեզ շատ լավ դիմավորեցին ռուս սահմանապահներըՄեզ լավ ընդունեցինհացտվեցինկերակրեցին:

 

Եկանք հասանք ԻգդիրՍուրմալուՍուրմալուի Հախվերիս գյուղում ես աշխատեցիորպես բատրակՊահում էի երկու գոմեշՄի օր նախքան տուն վերադառնալսվազեվազ գալիս է իմ քեռին և գրկում է ինձասելով. «Հայրդ եկել էաչքդ լույս»:

 

Հայրս արդեն մեզ տիրություն արեց:

 

Նա կրթված մարդ էրեղել էր Ամերիկայում և ահա 1917 թվին վերադառնալովԱմերիկայիցգալիս գտնում է մեզՀայրս մեզ վերցրեց Իգդիրի Հախվերիս գյուղից,բերեց Երևանորտեղ մենք երկու ամիս ապրեցինքհետո գնացինք Ավան գյուղը:Մեր գերդաստանից քսանյոթ հոգի զոհ էինք տվել…»

 

Վերժինե ՍվազլյանՀայոց ցեղասպանությունԱկանատես վերապրողներիվկայություններԵրկրորդ համալրված հրատ., ԵրևանՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 35, էջ 138-139: