կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 05:01
Քաղաքական

Ի՞նչ անել, որ կուսակցություններն օլիգարխներից կախում չունենան

Ի՞նչ անել, որ կուսակցություններն օլիգարխներից կախում չունենան

«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շրջանառվող փաթեթում, ի թիվս այլ առաջարկների, «Ժառանգությունն» առաջարկում է սահմանել դրույթ, որով կուսակցություններին տրվող ֆինանսավորումը կլինի միայն պետության կողմից:

 

Ըստ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի, կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից, որպեսզի սպասարկեն միայն պետության շահերը: «Պետության կողմից կուսակցությունների եւ ընտրական գործընթացների ֆինանսավորման կարգը կիրառվում է բոլոր քիչ թե շատ նորմալ երկրներում` այդպիսով կուսակցություններին հնարավորություն տալով  օլիգարխներից կախման մեջ չլինել: Հայաստանում այդ ֆինանսավորումն այնքան սիմվոլիկ է, որ որեւէ ինքնուրույնություն այդ կուսակցություններին չի տալիս, ավելին` նրանց պարտադրում է ապավինել խոշոր գործարարների հովանավորությանը»,- նկատեց Խուրշուդյանը` շեշտելով, որ այդ պարագայում արդեն անխուսափելի է ԱԺ-ում տվյալ գործարարի շահերը չսպասարկելը: «Այսօր խարհրդարանում կան խմբակցություններ, որոնք սպասարկում են բացառապես օլիգարխների շահերը: Առկա է բախում պետության եւ օլիգարխների շահերի միջեւ, ինչի արդյունքում, իհարկե, շահում է օլիգարխիան»,-նկատեց ընդդիմության ներկայացուցիչը ու հավելեց, որ պետության կողմից ճնշում է կիրառվում այն գործարարների հանդեպ, որոնք փորձում են ֆինանսավորել ընդդիմադիր կուսակցություններին: