ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ չեն կիրառի ռուսական ուրանի մատակարարման նկատմամբ՝ Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքի շրջանակում․ մարտի 9-ին հայտնել է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ուրանի մոտ 50%-ը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ում ատոմակայանների բնականոն գործունեության համար, երկիր է մտնում Ռուսաստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից էներգակիրների ներկրումը և ցանկացած ներդրում Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։ Օրինագիծը նախատեսում է արգելել ռուսական նավթի ներմուծումն ԱՄՆ։