կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-23 17:35
Հասարակություն

Ամեն օր թուրքերը բռնում էին հայերին և մեր աչքի առաջ կախում կամ մորթում

Ամեն օր թուրքերը բռնում էին հայերին և մեր աչքի առաջ կախում կամ մորթում

Աղբյուրը՝ armeniangenocide100

Սիրակ Մանասյանի վկայությունը

1905 թ., Վան, Կեմ գյուղ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրակ Մանասյանը պատմել է, որ 1915 թ.մարտի 5-ին հուժկու հրետանու ձայն են լսելԺողովուրդը հավաքվել էհրապարակում և գնացելլցվել եկեղեցիԹուրքերն արդեն նախօրոքզորահավաք էին կազմակերպել և բոլոր երիտասարդներին հավաքելՔանի որերիտասարդ չէր մնացելժողովուրդը ստիպված էր դիրքերը թողնել-գնալհարևան գյուղերըորտեղ նրանց տեղավորել են մարագների մեջԱմեն օրթուրքերը բռնում էին հայերին և բոլորի աչքի առաջ կախում կամ մորթում:

 

«…1915 թլուր հասավոր պարոն Իշխանին մեր հարևան Հիրճ գյուղում սպանել են:Այդ այն ժամանակն էրերբ թուրքերը Ջևդեթ փաշայի միջոցով մեր մեծերինկանչում և գլուխները ուտում էինԱյդ ահռելի օրերին պրԻշխանին հանկարծակիսպանում են և գցում են հորըՉբավարարվելով դրանովնրա երկու երեխաներինևս ողջ-ողջ գցում են հորըՄենք որ այդ լսեցինքհայրենակիցներով իրարանցանքՄենք սկսեցինք պատրաստվել թուրքերի հարձակմանը:

 

1915 թմարտի 5-ին հուժկու հրետանու ձայն լսեցինքԺողովուրդը հավաքվեցհրապարակ և գնացլցվեց եկեղեցիԹուրքերն արդեն նախօրոք զորահավաք էինկազմակերպել և բոլոր երիտասարդներին հավաքելՔանի որ երիտասարդ չէրմնացելմերոնք ստիպված էին դիրքերը թողնել-գնալ հարևան գյուղերըՄենքգնացինք Կյուկյանց հայկական գյուղըԱյնտեղ մի քանի հազար մարդիկ էինմեզտեղավորեցին մարագների մեջԱմեն օր թուրքերը բռնում էին հայերին և մերաչքի առաջ կախում կամ մորթում էինԴրանցից մեկն էլ իմ հորեղբայր ՊետրոսնէրՆա ռանչպար էրԵրբ տեսանք Պետրոսին այդ վիճակումմենք չճանաչեցինք:Մեզ առանձնացրին հատուկ մարագի մեջԴուռը փակեցին ու մեզ վրա պահակնշանակեցինՄենք այդ ահավոր դեպքերից սարսափածուզում էինք փախչելայդ գյուղիցՄարագում նույնիսկ անասնակեր չկար:

 

Մեզ հաջողվեց դուրս պրծնելգնալ գյուղմերոնց գտնելՀաջորդ օրըբարձրացանք լեռներըորոնք շատ անտառախիտ էինՄենք Քըռքըռ լեռանլանջին էինքՄեր գյուղի դիրքն այնպիսին էրոր մենք սարի լանջին էինքապրումՇաղբաթի ահռելի գետը և Շամիրամի ջրանցքն էին անցնում մոտից:Մենք բարձրացանք լեռան գագաթըանտառի մեջտեսանքթե ինչպես թուրքերըև քրդերը մեր անասուններըանկողիններըմեր սպիտակեղենները թալանումէինՄենք տեսանքոր ամեն առավոտ թուրքի լամուկները գալիս ենսկսում ենկրակել ինչ-որ թիրախի վրաԵրբ թուրքերը հեռացանմեր տղաները իջան ումոտեցանտեսանոր այդ թիրախը իմ պապի գլուխն էրԱնխիղճ թուրքերըպապիս թաղել էին հողի մեջ կենդանի-կենդանիգլուխը թողել էին դուրսը ևկրակում էին անընդհատԵրբ վերադարձանք գյուղպապիս մարմինըոր արդենքայքայված էրմի կերպ թաղեցինք:

 

Թուրքերը և քրդերը մեր անասունները տանում էինՄեր գյուղացի Կակոսենքորշատ հարուստ էինքառասուն զույգ գոմեշ ունեինդրանցից մեկըՄարալըփախչում ետ է գալիս ու մտնում իր փարախըԻնչո՞վ էինք ապրում լեռներումՄեզպահում էին մեր ոչխարներըՄեր շները առավոտյան տանում էին ոչխարներին,արածացնում և երեկոյան բերումՄենք կթում էինք և ապրումՕրերից մի օրհարևանի տղան գոռում էՍիրա՜կքեռիդ եկել էՄենք կորցրել էինք մեր քեռուն:Դա Արշակ Մխիթարյանն էրՆա մեզ սկսեց տիրություն անել:

 

Չեմ կարող մոռանալ 1915 թիվըերբ մենք լեռներովգյուղերով անցանքմարտամիսն էրանձրևայինբուքսոսկալի ցուրտՎերջին գյուղըոր Վարագ էրտանումդա Բերդակն էրՄենք այնտեղ տեսանք փողոցներում մերկսպանվածմարդիկորոնք ուռել էին և նեխելՀոտում էինՄենք այդ բոլորի միջով անցանքդեպի ՎարագԼուսաբացին Վարագի լեռներում թուրքերըոր դիրքեր էին բռնել,մեզ տեսան և սկսեցին կրակել մեզ վրաԺողովուրդը սարսափահար լաց էրլինումՎարագը մեր սրբավայրերից մեկն էորտեղ մի շարք եկեղեցիներ կան,Խրիմյան Հայրիկը այնտեղ դպրոցի տնօրեն է եղելՄեզ տեղավորեցին գոմերում:Վարդապետները մեզ երկու հարյուր գրամ հաց էին տալիսզրկելով իրենցբերնից:

 

Չեմ մոռանումերբ մեզ տեղավորեցին գոմերումմի գիշերկես գիշերինմեկ էլ միհսկա ոտք իմ փորի վրա ծանրացավԵս գոռացիԲոլորը վախեցած արթնացան,լույսերը վառեցինտեսանքգոմեշ էր:

 

Մեկ-երկու ամիս այնտեղ մնալովմենք փախչում էինք ու մոտենում Վանին:Միշտ գիշերով էինք գնումքանի որ ցերեկը մեզ հետապնդում էին:

Երբ Վանին մոտեցանք ու Քաղաքամեջ պիտի մտնեինքթուրքերը կանգնեցրին,սկսեցին տղամարդ փնտրելՎանի հերոսները հեռադիտակով նայում էին,սկսեցին կրակելԹուրքերից ոմանք ընկանոմանք փախանև մենքազատվեցինքմտանք ՎանՔաղաքում կային նաև օտարերկրյահյուրպատոսներՄայրս եղբորս հետ հենվել էր մի սյան վրաասացտղերք,ականջ արեքտեսեքՄենք լսեցինքոր իրոք ձայն կաԵրևի հեռագրասյուն էր:Մայրս ասացկանչեք ձեր հորըԱմերիկայից թող գա:

 

Վանում մեզ տեղավորեցին դպրոցի շենքումԱմեն առավոտ Վանի փողայիննվագախումբը նվագելով ման էր գալիսերեխաները նրա ետևիցԱրդեն Վանիապստամբությունն սկսված էրՄի հայ ասաց մեզերեխաներիս. «Գնացե՛քփամփուշտներ հավաքեքբերե՛քոր նորը պատրաստեն»: Մենք գնացինքփամփուշտներ հավաքեցինքտվեցինք արհեստանոցին:

 

Հասավ օրըերբ կռիվն ուժեղացավ ՎանումԱյգեստանում:Վասպուրականցիներըոր հավաքվել էին այնտեղմեծ կամքի ուժովպաշտպանեցին և՛ Այգեստանըև՛ Վանի կենտրոնըՔաղաքամեջըՄերոնք ուժեղմարտեր մղեցին և՛ Այգեստանումև՛ ՔաղաքամեջումԹուրքերը լսելովորռուսական զորքը Սալմաստից գալիս է Վանխուճապահար սկսեցին հեռանալ:Մերոնք հարձակվեցինոչ միայն թուրքերին ոչնչացրինայլև մեծ ավար ձեռքբերեցինհրետանիփամփուշտներ և այլն:

 

Մայիսի 6-ին Վանի բերդի վրա ծածանվեց Հայաստանի դրոշակը:Վասպուրականցիները մեծ սիրով ընդունեցին ռուսական զորքերին և հայկամավորներինԱնդրանիկ փաշայի ղեկավարությամբԵրբ ուրախություն էրհամատարածմեզ մոտեցավ մի ռուս օֆիսեր և նկարեցես էիմայրս էր ևեղբայրսԱյդ ժամանակ սկսում է Ռուսաստանի հեղափոխությունըորըհարկադրեց ռուսական զորքին ետ վերադառնալ Ռուսաստանորոնց հետ նաևշատ գաղթականներդեպի Հայաստան:

 

Գաղթեցինք դեպի ՀայաստանՃանապարհն անցնում էր խոր ձորերով և ահռելիգետերովԱյդ ժամանակ նորից թուրքերը ուզում էին կտրել մեր ճանապարհը:Մեծ կորուստներ տվեցին հայերըայդ գետերի կամուրջների մոտԺողովուրդըխռնվածանասունները ևսմայրը գցում էր երեխայինինքը գետն էր նետվում:Վերջը մեր կամավորական ջոկատների օգնությամբփշրվածսովածծարավանցանք Արևելյան Հայաստան:

 

Առաջին հանգրվանը եղավ Օրգովի ռուսական սահմանապահների մոտԱյդտեղմեզ շատ լավ դիմավորեցին ռուս սահմանապահներըՄեզ լավ ընդունեցինհացտվեցինկերակրեցին:

 

Եկանք հասանք ԻգդիրՍուրմալուՍուրմալուի Հախվերիս գյուղում եսաշխատեցի որպես բատրակՊահում էի երկու գոմեշՄի օր նախքան տունվերադառնալս վազեվազ գալիս է իմ քեռին և գրկում է ինձասելով. «Հայրդ եկել է,աչքդ լույս»:

 

Հայրս արդեն մեզ տիրություն արեց:

 

Նա կրթված մարդ էրեղել էր Ամերիկայում և ահա 1917 թվին վերադառնալովԱմերիկայիցգալիս գտնում է մեզՀայրս մեզ վերցրեց Իգդիրի Հախվերիս գյուղից,բերեց Երևանորտեղ մենք երկու ամիս ապրեցինքհետո գնացինք Ավան գյուղը:Մեր գերդաստանից քսանյոթ հոգի զոհ էինք տվել…»

 

Վերժինե ՍվազլյանՀայոց ցեղասպանությունԱկանատես վերապրողներիվկայություններԵրկրորդ համալրված հրատ., ԵրևանՀՀ ԳԱԱ «Գիտություն»հրատ., 2011, վկայություն 35, էջ 138-139