Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական անգամ ապացուցվեց, որ այս Ազգային ժողովը պետք է ցրվեր. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԱԺ կողմիցի ԸՕ բարեփոխումների նախագիծը չընդունելուն:
«Ցավում եմ, որ հանրապետական մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին` վերջում ևս մի վատություն անեն քաղաքական դաշտին: Ստացվում է այնպես, որ նոր ԸՕ-ով մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ որ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել ընտրություններին, և ավելի շատ ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Իրենք ամեն ինչ արեցին, որ շարունակեն քաղաքական դաշտը ոչնչացնել»,- ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը` իրենց` «Ծառուկյան» խմբակցության գործընկերները չեն մասնակցել քվեարկությանը, նա պատասխանեց. «Մեր գործընկերներից ընդամենը 2-3 հոգի են բացակայում, բայց 7 ձայն էր պակասում»:
Սիմոնյանը չբացառեց, որ կառավարությունը կարող է ևս մեկ արտահերթ նիստ հրավիրել:
Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է հին օրենսգրքով գնան ընտրություններին, պատգամավորը պատասխանեց. «Եթե ինձ մնար` մեծ հաճույքով»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն չընդունեց կառավարության կողմից առաջարկված ԸՕ բարեփոխումների նախագիծը: Սահմանադրական օրենքին կողմ քվեարկեց ընդամենը 56 պատգամավոր, այնինչ հարկավոր էր առնվազն 63-ի քվեն: