կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 20:31
Քաղաքական

ՀՔԾ-ում որոշեցին, որ կարելի է թեման ծածկադմփոց անել. Չի ստացվելու. Դավիթ Ափոյան

ՀՔԾ-ում որոշեցին, որ կարելի է թեման ծածկադմփոց անել. Չի ստացվելու. Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի վերջո, ամեն ոք սովորելո՞ւ է օրենքի շրջանակում պատասխան տալ իր արած քայլերի համար:

Երևի հիշում եք, որ դեկտեմբերի 24-ին Ոստիկանության աշխատակիցները ինձ ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին ԵՊՀ տարածքից: Հիշում եք նաև, որ որոշել էի փաստաբանիս հետ բողոքարկելու ինձ բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ ոստիկանները ակնհայտորեն դուրս էին եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ վնաս հասցնել իմ օրինական շահերին:

Հաղորդում ներկայացրեցինք ՀՔԾ՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով: Սակայն ՀՔԾ-ն ոչ քրեական գործ հարուցեց, ոչ էլ գոնե նյութեր նախապատրաստեց: Ու սա այն դեպքում, երբ երկրի ողջ իրավական համայնքը դատապարտել էր այդ գործողությունները: Ընդհուպ մինչև վարչապետ արձանագրվել էր, որ եղածը անօրինական է:

Մենք էլ որոշեցին գնալ դատարան և բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը: Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոնի նստավայրում մարտի 17-ին՝ ժամը 16.30-ին:

Տպավորություն է, որ իրավապահ համակարգում որոշումները հաճախ կայացվում են ըստ լրահոսային աղմուկի: Օրինակ՝ բերման ենթարկելու օրվա աղմուկը ստիպեց, որ Ոստիկանությունը ծառայողական քննություն սկսի, իսկ վարչապետը հայտարարի եղածի անօրինականության մասին: Իսկ քանի որ հետագայում ես ինձ թույլ չտվեցի թեման անընդհատ շահարկել (ինչպես շատերը կանեին), ՀՔԾ-ում որոշեցին, որ կարելի է թեման ծածկադմփոց անել: Չի ստացվելու: Ի վերջո, ամեն ոք սովորելո՞ւ է օրենքի շրջանակում պատասխան տալ իր արած քայլերի համար»: