կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 14:17
Արցախ

Պատերազմ է՝ մի օր կնահանջենք, մի օր առաջ կգնանք, վերջում կհաղթի նա /մենք/ ով ունի հաղթելու կամք ու վճռականություն. Սիմոն Սիմոնյան

Պատերազմ է՝ մի օր կնահանջենք, մի օր առաջ կգնանք, վերջում կհաղթի նա /մենք/ ով ունի հաղթելու կամք ու վճռականություն. Սիմոն Սիմոնյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավակցում եմ, մեր նահատակված հերոսների հարազատներին։

Եկել եմ և նորից գնում եմ, սահմանից բարևներ բոլորին, վերադարձիս հարցերի պիտի պատասխանեմ, շատ հարցեր կլինեն, ինչ ասած..․

Ի՞նչ ասեմ իմ ընկերներին, ի՞նչ ասեմ դիրքապահ հրամանատարին և զինվորին, ասեմ որ Երևանում ոմանք ռազմագետ ու ստրատեգ ե՞ն, ասեմ որ որոշները հուսահատ են ու հուսախա՞բ, ոչ, դա չեմ ասելու... Խոսքս ուղղեմ այդ ոմանց: Պատերազմ է՝ կռվում ենք2.5 պետության ու 2 հազարից ավել վարձկալների դեմ, կենաց մահու կռիվ է:

Պատերազմ է՝ մի օր կնահանջենք, մի օր առաջ կգնանք, վերջում կհաղթի նա /մենք/ ով ունի հաղթելու կամք ու վճռականություն, խիզախություն և կարգապահություն, խելացի, փոռձառու և վճռական ղեկավար ու հրամանատարական կազմ, մենք ունենք բոլորը բացի մեկից...

Պատերազմ է՝ ունենք զոհեր հանուն հողի ու հայի, պատերազմ է՝ կհալեցնենք զարդերը և փամփուշտ կսարքենք... Պատերազմ է՝ գիտենք ինչ է կատարվում թե ինչու եղավ, հարցրեք նրանցից ովքեր բանակցում էին… Թե ինչ կլինի, գիտի մեր բանակը, առաջնագծի Հրամանատարը, Զինվորն ու Կամավորը... ով կուզի կապիտուլացիա և ցավոտ զիջումներ, թող զիջի ինքը իրեն, հայը վիզը ծռած չի նստելու բանակցության սեղանին։ ոչ մի զիջումից առաջ

միգուցե սա մեր վերջին շանսն է փաստելու որ տերն ենք մեր հողին, հողահավաք արեցինք բայց հայահավաք...

Ոչ մի զիջում...

Չենք թողնի, Պետոյի,Դուշմանի, Շահենի և․․․ Մհերի ու Գեղամի ու Կիմի և..․գործը կիսատ չի մնալու. մենք դեռ չենք այցելել մեր հերոս տղաների շիրիմին, կայցելենք մոտ ապագայում և կփոխանցենք, որ հաղթեցինք, հաղթեցինք իրեցով, իրենց հետ, հանուն իրենց ու հայրենի հողի, հանուն հայության վաղվա օրվ և հանուն մեր պետականության ու միացյալ Հայաստանի..․ համբերենք և դիմադրենք... Որքան էլ դժվար լինի՝ կդիմանանք... Ամեն ինչ Հայոց Բանակին և դեպի ռազմաճակատ..․»։

Նշենք, որ Սիմոն Սիմոնյանը պատերազմի առաջին իսկ օրը ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում մեկնել էր առաջնագիծ։ Երկու օրով, թիկունքային հարցերի հետ կապված, եղել է Երեւանում եւ արդեն վերադարձել է՝ միանալու իր կամավորական մարտական ընկերներին։ Իր շատ ընկերների պես նա Ապրիլյանի առաջին իսկ օրը կանգնել էր զինվորի կողքին, մարտական դիրքերում։