կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 15:06
Հասարակություն

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նման չեն Մայդանին. ռուս փորձագետ

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նման չեն Մայդանին. ռուս փորձագետ

Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնի վարիչ, ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին, նա ընդգծել է, որ այդ դեպքերը ոչնչով նման չեն Մայդանին, ինչպես ասում են մի շարք քաղաքագետներ:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Պլատոշկինը նշել է, որ ներկայումս ՌԴ-ի կողմից սարսափելի բան է կատարվում` զենքի հսկայական խմբաքանակ է վաճառվում Ադրբեջանին, որը հակամարտության մեջ է Հայաստանի հետ:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում իրենք պարտավոր են օգնել Հայաստանին, որի հետ 1997 թվականից ունեն բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր: «Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ նման պայմանագիր կնքել և իր տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայել, դա նրա իրավունքն է: Այդ դեպքում ինչո՞ւ է մեզ մոտ նույն վերաբերմունքն այդ երկու երկրների նկատմամբ»,- ասել է փորձագետը:

Ըստ Պլատոշկինի` Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ բոլոր նստաշրջաններում քվեարկում է Ռուսաստանի օգտին, իսկ Ադրբեջանը` ամերիկացիների  դիրքորոշման օգտին, ապա նա հարց է տալիս` ինչո՞ւ է ՌԴ-ն զինում Ադրբեջանին: