Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործընկերների ընտրությունը Հայաստանի սուվերեն գործն է, բայց մեզ համար կարևոր է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք առնչվում են մեր սերտ հարաբերություններին, չառաջացնեն վտանգավոր ճեղքեր. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր ՌԴ դեսպանատանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հավելելով, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է, թե Հայաստանն ինչպես է լուծում երկրի առջև ծառացած խնդիրները:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել է և կա ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, որը գտնվում է մեր երկրի խիստ վերահսկողության տակ: Ռուսաստանը հանդիսանում է միջնորդ, որը ձգտում է լուծել հակամարտությունը քաղաքական մեթոդներով՝ կողմերի համար ընդունելի մոտեցումներով», - նշեց ռուս դեսպանը:
Ըստ դեսպանի՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որն արտացոլվում է երկու կողմում էլ կամքի առկայությամբ՝ հարաբերությունների որակն ու դաշնակցային մակարդակը պահպանելու և բարձրացնելու ուղղությամբ. « Այս տարի Հայաստան այցելեցին Ռուսաստանի Դաշնության նախագահը, պաշտպանության, արտաքին և ներքին գործերի նախարարները, Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղարը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահը։ Սա վկայում է այն մասին, որ մենք քննարկելու բան ունենք։ Մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում». – հայտարարեց Կոպիրկինը:
«Մենք բարձր ենք գնահատում այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում», - ասաց դեսպանը՝ հավելելով, որ նմանատիպ կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին: