|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, և՛ նախկին, և՛ ներկայիս ղեկավարությունը մեղավոր են ստեղծված իրավիճակի համար, այդ իրադարձությունները խարխլում են հայկական պետականությունը:
«Սա երկրի ներքին գործն է»,- ասել է Իլհամ Ալիևը արտասահմանցի լրագրողների համար մամուլի ասուլիսում:
Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը, չնայած ներքին գործընթացներին, կկատարի իր պարտավորությունները, որոնք նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով:
«Հիմա Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է: Չեմ ցանկանա մեկնաբանել նրանց ներքին գործընթացները: Մենք երբեք չենք խառնվում այլ երկրների ներքին գործերին, հատկապես՝ այդպիսի զգայուն պահին: Բայց պատերազմից հետո արդյունքները մնում են անփոփոխ, և 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագիրը հարգվում է և պետք է կյանքի կոչվի»,- ասել է Ալիևը: