Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն համընկնում Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունների հետ, որ իրենք հրաժարվելու են հետապնդել իրենց նախորդներին, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, ահա ինչու այնտղ կատարվող իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել, այդ թվում` ԱՊՀ տարածքում գործող կազմակերպությունների հետ նորմալ գործակցելու տեսանկյունից»,- ասել է Լավրովը:
«Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր անհանգստությունը հայտնել ենք Հայաստանի ղեկավարությանը: Ակնկալում ենք, որ իրադարձությունները, ամեն դեպքում, կընթանան կառուցողական ճանապարհով»,- հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Հայաստանի Հատուկ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նրան ձերբակալելով: Երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով գրավի դիմաց ազատ է արձակվել: