|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի և կնպաստի հայերենի ու ֆրանսերենի տարածմանը, ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով Հայաստանի համագործակցությանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը:
Մեկնաբանելով այսօր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ արված իր հայտարարությունը, թե հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաև տնտեսական հեղափոխության, վարչապետ Փաշինյանն ասել է, որ Կառավարության գլխավոր խնդիրն է լինելու ստեղծել հնարավորություններ և այդ հնարավորությունները դարձնել իրական, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել:
«Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան և կստեղծվեն և կուժեղանան: Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի, և որևէ կասկած չկա, որ այդպես էլ կա, ամեն ինչ վկայում է դրա մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդրին և այդ հարցը ֆրանկոֆոն երկրների ղեկավարների ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ քննարկելու անհրաժեշտության մասին հարցին՝ վարչապետն ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին: