կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 15:21
Հասարակություն

Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովում Աշոտյանը հանդես է եկել ելույթով

Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովում Աշոտյանը հանդես է եկել ելույթով

Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ: Ավելի քան 30 պետությունների բարձրագույն կրթության նախարարներ առաջին անգամ հավաքվել են` քննարկելու ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարները:

ՀՀ ԿԳ Արմեն Աշոտյանն իր ելույթում, կարևորելով Ֆրանկոֆոնիա կազմակերպության գործունեությունը` որպես քաղաքակրթական արժեքների վրա հիմնված կառույց, նշել է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում ժամանակակից և որակյալ բարձրագույն կրթության համար՝ առավել հասանելի դարձնելով այն երիտասարդության համար:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի ԿԳ նախարարի հանդիպումը Ֆրանսիայի ազգային կրթության նախարարի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ընթացող` Բոլոնիայի գագաթաժողովում Ֆրանսիայի վարչապետին առընթեր Բարձրագույն կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնը նշել էր, որ հունիսի 5-ին Ֆրանսիայում տեղի կունենա աշխատանքային հանդիպում` հայ-ֆրանսիական բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության թեմատիկայով: