Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկում է կառավարության կողմից ներկայացված` 2018թ. հուլիսի 1-ից կուտակային բաղադրիչի ամբողջական ներդրման հարցը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի փորձագետ չէ, չի կարող բանավեճի մեջ մտնել, միայն կարող է քաղաքական մասով դիրքորոշում հայտնել, իսկ այդ մասով հայտարարել են, որ պաշտպանում են այս կառավարությանը: Նա հիշեցրեց, որ իրենք արդեն հայտարարել են, որ կաջակցեն, որպեսզի համաձայնության ժամանակավոր կառավարությունը կարողանա կյանքի կոչել նախատեսած ռեֆորմները:
Պատգամավորի խոսքով՝ հնարավոր է կուտակային համակարգը դարձնել կամավորության սկզբունքով և օգուտ ստանալ, պարզապես հարկավոր է, որ քաղաքացին օրենքում գրավականներ տեսնի, զուգահեռաբար, վստահի պետությանն ու իշխանություններին:
«Ես խոսել եմ վարչապետի հետ, ես խոսել եմ Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյան հետ: Մենք պատրաստ են քննարկումների մասնակցել՝ փորձելով ճանապարհներ ու տարբերակներ գտնել: Այն մարդիկ, ովքեր դեմ են եղել ու դժգոհել են պարտադիր կուտակային համակարգից, շարունակում են դժգոհ մնալ, իսկ մենք չենք կարող լսել մեր քաղաքացիներին: Այս փուլում մենք աջակցում ենք այս բարելավմանը, բայց պայմանով, որ քննարկումներ են լինելու»,- ասաց Մարուքյանը: Նա շեշտեց, որ այս հարց իրենց համար սկզբունքային է, իսկ այսօր կողմ են քվեարկում` հետագայում փոփոխություններ անելու պայմանով:
Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Երեկ հանձնաժողովում ձեռնպահ քվեարկեցիք, հիմա կո՞ղմ եք քվեարկելու: Օրը մեջ կարծի՞ք եք փոխում»:
Նշենք, որ Էդմոն Մարուքյանը հանձնաժողովում կողմ էր քվեարկել, և Հակոբ Հակոբյանը սխալ էր հիշում:
Հակոբյանի այս հայտարարությունը առիթ դարձավ, որ պատգամավորները երկար ժամանակ վիճեն միմյանց հետ: Էդմոն Մարուքյանը Հակոբյանին արձագանքելու համար ձայնի իրավունք խնդրեց, սակայն նիստը վարող` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Մարուքյանն էլ գիտի, որ, ըստ ԱԺ կանոնակարգի, չի կարող ձայնի իրավունք տալ նրան: