| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ այս պահին ընթանում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Հանդիպմանը ՀՅԴ-ի ներկայացուցչի բացակայությունը մի շարք հարցադրումների առիթ է դարձել ԶԼՄ-ների համար:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ կուսակցության ղեկավարների հանդիպման հարցը բազմիցս քննարկվել է քառյակի նիստերի ժամանակ, եւ այդ հարցը հիմնականում առաջ է քաշվել «Ժառանգության» կողմից:
«Այս փուլում նման հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա: Քառյակի բոլոր քննարկումների ժամանակ ՀՅԴ-ն արտահայտել է իր ամբողջական տեսակետը: Մեզ համար քաղաքական թիմի եւ ղեկավարի մոտեցումները չեն տարբերակվում: Մեր «այո»-ն այո է եղել եւ մնում, «ոչ»-ը՝ ոչ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա նաեւ նշեց, որ տեղյակ են եղել, որ այսօր հնարավոր է երեք կուսակցությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները հանդիպեն: ՀՅԴ-ն նորմալ է վերաբերվում այդ հանդիպմանը, ՀՅԴ-ի դիրքորոշումները մնում են նույնը: