կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-20 23:25
Քաղաքական

Արտահերթ ընտրությունների հարցը դարձել է ներքաղաքական օրակարգի օրհասական հարցը. Փաշինյան

Արտահերթ ընտրությունների հարցը դարձել է ներքաղաքական օրակարգի օրհասական հարցը. Փաշինյան

Այսօր Մերգելյան պուրակի հարակից տարածքում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

««Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք քվեարկում եք նաեւ ՀՀ գործող ԱԺ լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին: Ես ուզում եմ ձեր մանդատը ստանալ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամի, տեղի հարցում բանակցելու խորհրդարանական ուժերի հետ եւ շատ կարեւոր է, որ տաք շատ հզոր մանդատ, որ գնամ եւ այդ հարցը լուծեմ»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ արտահերթ ընտրությունների հարցը դարձել է ներքաղաքական օրակարգի օրհասական հարցը: