կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-07 01:42
Քաղաքական

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն Հայաստանում չկա. Մկրտիչ Մինասյան

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն Հայաստանում չկա. Մկրտիչ Մինասյան

Երկխոսության համար պատվիրակություն կազմելու անհրաժեշտություն չկա. այսօր, ըստ «Նոյյան տապանի», լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։

Ըստ նրա` իշխանության երկխոսությունը կարող է լինել ինչպես Հայ ազգային կոնգրեսի, այնպես էլ այլ քաղաքական ուժերի հետ: Նա ընդգծեց, որ քաղաքական իշխանության կամքի դրսեւորումն է եղել ՀԱԿ-ի առաջ քաշած 3 պահանջների բավարարումը, սակայն երկխոսության նյութ չի կարող լինել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների թեման, քանի որ երկրում այնպիսի իրավիճակ  չէ, որ դրանց անհրաժեշտությունը լինի:

Իսկ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով`  արտահերթ ընտրությունների անցկացումը «ժամանակավրեպ է», քանի որ ընդամենը 11 ամիս է մնացել մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները:

Դիմելով ՀՀԿ խմբակցության անդամին` նա ասաց, որ եթե չլիներ երկխոսության «այս գործընթացը, դուք գնալու էիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց քանի որ գործընթացի շնորհիվ ակնկալիք ունեք, որ կարող եք սահուն ձեւով՝ առանց հետընտրական ցնցումների, պայմանավորվելով, անցկացնել հերթական ընտրություններ, դուք այսօր արտահերթ ընտրությունների մասին չեք էլ մտածում»:

Նշելով, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի վերջին հանդիպման ավարտին ՀԱԿ-ում արտահերթ նիստ հրավիրվեց եւ կազմվեց բանակցողների խումբը, նա հարց ուղղեց Մկրտիչ Մինասյանին, թե նման առաջարկ իշխանություններին եւս եղե՞լ է: Վերջինս հայտարարեց. «Ոչ, դա մտավարժանքների արդյունք է»: