|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Անթալիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է մամուլում տարածված այն լուրերին, թե իբր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում վեճ է ծագել իր եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև:
«Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իմ ելույթից հետո մեկ ժամից ավելի եղել եմ դահլիճում, ոչ Ասադովը, ոչ Յըլդըրըմը չեն արձագանքել իմ հայտարարությանը: Յըլդըրըմի եւ իմ միջեւ վեճ չի եղել: Դահլիճից դուրս եմ եկել բացառապես Կիպրոսի խնդրի հետ կապված, դրանից հետո կամ նիստից հետո, եթե իրենք որոշել են արձագանքել, դա իրենց խնդիրն է: Ի տարբերություն իրենց, ես բոլորի աչքերին նայելով եմ արտահայտվել, տեղյակ չեմ՝ ինձնից հետո խոսել են, թե՝ ոչ: Այս պահին եւս գտնվում եմ Թուրքիայում: Երեկոյան մասնակցել ենք պաշտոնական ընդունելությանը: Այնտեղ եւս որեւէ մեկը ինձ որեւէ բան չի ասել: Հետեւաբար, վեճի մասին լուրերը հերքում եմ, քանի որ վեճը լինում է, եթե երկու կողմերը ներկա են լինում: Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, դա լկտի սուտ է, հայտարարության տեքստի ժամանակ բոլորս այնտեղ ենք եղել, ես եւս ստորագրել ու քվեարկել եմ»,- հայտնում է Շարմազանովը: