Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմադիր լիդերների տարաձայնությունների մասին տեղեկությունները դուք տալիս եք, դուք հերքում եք, հետո մեզանից մեկնաբանություն եք ուզում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրահավաքին։
«Որևէ տարաձայնություն չկա, շարժումը վերահաստատել է իր ճանապարհային քարտեզը, օրակարգը, մենք ամբողջ թափով և հունով գնում ենք առաջ և փետրվարի 20-ին լինելու է մեր գլխավոր հանրահավաքը»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանը առանձին հանրահավաք անում, արդյո՞ք Հայրենիքի փրկության շարժումից առանձին է գործում, Իշխան Սաղաթելյանւ վստահեցրեց՝ պարոն Մանուկյանը առանձին չի գործում, հավաքն առանձին արեց, որովհետև կար հրատապ հավաքի անհրաժեշտություն։
«Օգտվելով նաև եղանակային այս հրաշալի պայմաններից՝ շտապ հավաք արեց քաղաքացիների հետ, բաց զրույց, որը, կարծում եմ, շատ հաջողված ևս մեկ միջոցառում էր հանրահավաքին ընդառաջ։ Այսինքն, մի փորձեք ամեն տեղ ինչ-որ մի բան գտնել, չկա, ժողովո՛ւրդ, չկա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, որ արտահերթ ընտրությունները չեղարկել է, քանի որ հանրային պահանջ չկա, Սաղաթելյանն ասաց՝ իսկ ինձ հետաքրքիր է՝ իշխանությունը այդ հարցումը ո՞րտեղ է արել, իրենց խմբակցության ներսո՞ւմ, թե՞ Ադրբեջանի Միլլի մեջլիսում։
«Եթե իշխանությանը թվում է, որ կարող է մեր հայրենիքի մի կարևոր մասը զիջել, ունենանք 5000-ից ավելի զոհ, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, 10 հազարից ավելի հաշմանդամներ ու այդ իշխանությունը բարոյական, քաղաքական իրավունք ունի՝ շարունակել իշխել մեր ժողովրդին, ինքը չարաչար սխալվում է։ Երբ ինքը ասում է՝ չկա հասարակական պահանջ հեռացման, դրանով վիրավորում է մեր ժողովրդին և մեր հասարակությանը։ Պահանջ կա և այդ պահանջը առաջիկայում իշխող քաղաքական ուժը իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․