Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Հայաստանի հումանիտար օգնություն տրամադրելու մասին խոսակցությունների վերաբերյալ. հայտնում է Yerkir.am-ը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էր Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին, հայտնել իր աջակցություն ու Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցույց տալու պատրաստակամությունը։ Դրանից օրեր անց Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Հայաստանն ու Իսրայելը օգնություն են խնդրել Թուրքիայից։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասնել էր, որ խոսքը գնում է միայն Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձման մասին։
Նման խոսակցությունները դժգոհություն էր առաջացրել հարևան Ադրբեջանում, որին ի պատասխան երկրում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հերքելով թուրքական քարոզչամեքենայի սուտը։
«Մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ հայտարարում ենք, որ որպես հումանիտար գործողություն, Թուրքիայի լիազորված անձինք ապահովել են Հայաստանի 70 քաղաքացիների վերադարձը Վրաստանի տարածքով։ Այլ հումանիտար օգնության մասին խոսք չի գնում», - նշել է դեսպանատունը։