|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Սիրիայի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը հերքել է Սիրիայի և Թուրքիայի միջև շփումների ու բանակցությունների մասին լուրերը. սեպտեմբերի 7-ին հայտնում է սիրիական արաբական SANA գործակալություն:
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Դամասկոսը Թուրքիայի հետ ոչ մի բանակցություն չի վարում՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ահաբեկչության հովանավոր է և ահաբեկչության բուծման հիմք: Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ահաբեկչությանն աջակցելը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը, ինչը հակասում է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային իրավական նորմերին:
Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունը կապված է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ թուրքական NTV հեռուստաալիքում նրա տված հարցազրույցի հետ, որում նա հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հարցերի վերաբերյալ երկու երկրների հատուկ ծառայությունների և հետախուզությունների միջև շփումների ու բանակցությունների մասին: