|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կառավարության նիստից հետո պետական վերահսկողական ծառայություն պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ եկող շաբաթ ՎՊ ստուգումների մասով վարչապետին կներկայացվի երկու ուսումնասիրություն, որոնք կատարվել են Ագրարային համալասարանում և Էջմիածնի քաղաքապետարանում:
«Բազմաթիվ ուսումնասիրություններից ու խախտումներ հայտնաբերելուց հետո մենք գտնվում ենք պատճառած գումարային վնասները հետ վերադարձնելու գործընթացի մեջ»,- ասաց նա:
Սանասարյանը նաև հայտնեց, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 միլիոն դրամ է վերադարձվել պետական բյուջե, «Մերոնք» հաղորդաշարի հետ կապված կան խնդիրներ, իրավապահները հիմա այդ հարցով են զբաղվում, խնդիրներ են հայտնաբերվել նաև «Լուսանշան» ՊՈԱԿ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացացներ ընկերության գործունեության մեջ: «Առաջիկա երեք ամիսների ընթացքում 1 միլիարդ ու կես դրամ գումար հետ է բերվելու բյուջե»,- ասաց Դավիթ Սանասարյանը: