| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 10777 դիտում,
        
            10777 դիտում,  1 տարի առաջ - 2024-05-13 14:36
            1 տարի առաջ - 2024-05-13 14:36  
         
                
            Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի առկա ուսուցման ընդունելության հայտագրման գործընթացը: Դիմորդների թիվն անցած տարվա համեմատությամբ աճել է շուրջ 7 տոկոսով:
ՀՊՏՀ դիմորդների թիվը կազմել է 1918, ԵՊՀ դիմորդների թիվը՝ 3421, իսկ Պոլիտեխնիկինը՝ 1457:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ինչպես անցած տարիներին, այս տարի ևս խայտառակ ցածր ցուցանիշ է արձանագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Ագրարային այս տարի դիմել է 139 դիմորդ նախորդ տարվա 167-ի դիմաց: 139 դիմորդներից 78-ը կամ 56 տոկոսը դիմել են տնտեսագիտական մասնագիտություններ, իսկ գյուղատնտեսական շատ մասնագիտություններ կամ ընդհանրապես չեն դիմել կամ դիմել են 1-3 հոգի:
Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ շատ վատ ցուցանիշներ կարձանագրվեն քննությունների արդյունքում, և համալսարան ընդունված դիմորդների թիվը դժվար թե գերազանցի հինգ տասնյակը: