Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը տեղյակ չէ, որ Նաիրա Զոհրաբյանի հանդեպ արշավ է սկսվել: Այս մասին նա հայտարարեց քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում:
«Շատ ուժեր են ասում` այսպես կամ այնպես, ես քանի որ այս կողմում եմ, կարող եմ ասել, որ կոնկրետ մեր ուժի հանդեպ շատ սև PR-ի տարրեր եմ տեսել»,- ասաց Մարությանը:
Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում իրենց թիմի շանսերը, և եթե մեծամասնություն չունենան և չկարողանան իրենք քաղաքապետ առաջադրել, ինչպե՞ս են պատկերացնում` ո՞ր ուժի հետ կոալիցիա կկազմեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենք մրցակից թիմերին փորձել են սևացնել, նա նախ պատասխանեց, թե ուժերին սևացնել չի եղել:
«Ես այս հարցին հենց առաջին օրն եմ պատասխանել, որ մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատի աշխատանքի: Ինձ համար, մեր թիմի համար Երևանը կառուցելը, Երևանը մեր երազանքների քաղաք դարձնելն է կարևոր, իսկ թե դա ինչ ճանապարհով կլինի, կարևոր չէ, մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել»,- ասաց Մարությանը:
Հարցին էլ` իսկ եթե մյուս քաղաքական ուժերը չցանկանան իրենց հետ կոալիցիա կազմել, չպատասխանեց:
Yerkir.am-ի հարցին` ընտրվելու դեպքում ինչպե՞ս են պատրաստվում նշել, «սայլուտներ» արդեն գնե՞լ են, Մարությանը պատասխանեց. «Ճիշտն ասած` դեռ դրա մասին չեմ մտածել, որովհետև պետք է սպասենք` մեր ժողովուրդը քվեն տա, այնուհետև կտեսնենք: Ով կհաղթի, նա էլ կորոշի, թե ոնց կնշի»:
Դիտարկմանը` ՔՊ-ից զանգում են մարդկանց և ասում, որ ԲՀԿ-ի օգտին չքվեարկեն, որովհետև նրանց հետևում Քոչարյանն է կանգնած, նա արձագանքեց, որ նման տեղեկություն չունի: Իսկ թե անձամբ տեսնում է Քոչարյանին` ԲՀԿ հետևում կանգնած, Մարությանը պատասխանեց. «Ես այդպիսի փաստ չունեմ, ես սիրում եմ խոսել միայն փաստերով, եթե ինչ-որ թուղթ լինի, նոր կարող եմ նման բան ասել»: