|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, Արցախի հայաթափմանը տանող ամենամեծ քայլն են. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դուք պատկերացնո՞ւմ եք այն արցախցիների հոգեվիճակը, որոնք լսում են, որ Հայաստանի իշխանությունները, որ պետք է հանդես գային որպես Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման երաշխավոր, հայտարարում են, որ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Չկա շատ ավելի մեծ քայլ, քան այդպիսի հայտարարություններն են, որոնք կարող են բերել Արցախի հայաթափմանը»,- ասաց պատգամավորը։