կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 13:43
Առանց Կատեգորիա

«Նիկոլ, լսու՞մ ես. Էդմոնը ԻՆՁ չի սիրում. Էդմոնը ՔԵԶ է սիրում». Արմեն Աշոտյան

«Նիկոլ, լսու՞մ ես. Էդմոնը ԻՆՁ չի սիրում. Էդմոնը ՔԵԶ է սիրում». Արմեն Աշոտյան

Էդմոն Մարուքյանը վերջերս այնքան հաճախ է կրկնում, որ ինձ չի սիրում, որ ես սկսում են անհանգստանալ իր հոգեբանական առողջության համար։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

Նա, նաև նշել է. «Եթե այդ հնդկական սերիալի նպատակը Փաշինյանին ինչ-որ բանում համոզելն է, կամ հին պատմությունները ջրելը, ապա օգնեմ իրեն.

-Նիկոլ, լսու՞մ ես։ Էդմոնը ԻՆՁ չի սիրում։ Էդմոնը ՔԵԶ է սիրում»։ 

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Աշոտյանը ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել էր Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին հեռացնելու հարցին։

Հիշեցնենք, որ այսօր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ խմբակցությունում քննարկման է դրվել Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը: 

Մեկ այլ ֆեյսբուքյան գրառմամբ նա նաև անդրադարձել էր Արմեն Աշոտյան գրառմանը՝ նշելով, որ «նա սիրելու բան չէ»։ 

Հավելենք նաև, որ այսօր լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ու Թանդիլյանը մանրամասնել են նաև, թե որն է Խաժակյանին Երևանու ավագանույց ետ կանչելու պատճառը: