|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իդլիբի դեմ սիրիական ռեժիմի հարձակումները վտանգ են ներկայացնում Սիրիայում հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կայացած` ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում. հայտնում է РИА Новости-ն:
«Կենսապես կարևոր է պահպանել Իդլիբի` որպես լարվածության թուլացման գոտու կարգավիճակը: Այդ ուղղությամբ ցանկացած սխալ քայլ կարող է զգացվել ամենուր: Խնդիրը պետք է լուծվի աստանյան ձևաչափի շրջանակում»,- ասել է Էրդողանը:
Մինչև հանդիպումը նա նշել է նաև, որ դեմ է, որ Իդլիբն արյան ծովի վերածվի: