|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թուրքմենստանի խորհրդարանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման գործում» խորագրով միջոցառման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հանդես է եկել հերթական հակահայկական և անհիմն հայտարարություններով:
Նրա խոսքով՝ «Թուրքիան Հայաստանը ընկալում է որպես պետություն, որը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»:
«Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին ոչ միայն երկու երկրների բարեկամության և եղբայրության ցուցանիշն է, այլ նաև, տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի ֆոնին, Բաքվի դիրքորոշման արդարացման վկայություն»,- ասել է Շենթոփը:
«Բացի ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների՝ կարողությունների զարգացման ջանքերին աջակցելուց, առանձին պետությունների հետ իրականացվում են երկկողմ ծրագրեր, ինչպես նաև կնքվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր: Թուրքիան բաց է համագործակցության համար»,- ավելացրել է ԹԱՄԺ նախագահը: