Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Независмая газета պարբերականը «Պատմություններ պատմությունից, աշխարհագրությունից և գրականությունից` նախկին դպրոցականների համար» նյութ է հրապարակել, որում ներառվել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթան Չերչիլի` հայկական կոնյակի և կուբայական սիգարի հանդեպ սիրո մասին պատմությունը. հայտնում է Русарминфо-ն:
Նշվում է, որ մի օր Չերչիլին հարցնում են` կցանկանա՞ր դառնալ Հայաստանի վարչապետ, ինչին նա պատասխանել է. «Ոչ, քանի որ ես սիրում եմ կուբայական սիգար»: Մեկ այլ առիթով նրան հարցրել են` կցանկանա՞ր դառնալ Կուբայի վարչապետ, ինչին նա պատասխանել է. «Ոչ, քանի որ սիրում է հայկական կոնյակ»:
Հոդվածի վերջում հեղինակը հարց է տալիս. «Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում, հայկական կոնյակից բացի, արտադրեին կուբայական սիգար, կամ Կուբայում արտադրեին նաև հայկական կոնյակ»: