Փոխարժեքներ
06 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի բուհերին, այնտեղ անցկացվող ուսումնասիրություններին և հայտնաբերված խախտումներին:
Ըստ նրա` ամենաաանմխիթարը եղել է ագրարային համալսարանի վիճակը. բազմաթիվ խախտումներ են արձանագրվել` գնումների, աշխատավարձերի մասով: Բացի այդ` համալսարանն ունի տնտեսություններ, որտեղ կրկին անմխիթար վիճակ է:
«Առաջիկայում ստուգումները կշարունակվեն ԵՊՀ-ում: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը արդեն վերցրել ենք, և ստուգումները իրականացվում են: ԵՊՀ-ում ավելի մեծ թափով դրանք կսկսվեն, երբ ագրարային համալսարանում ստուգումներն ավարտվեն»,- հայտնեց Սանասարյանը` հավելելով, որ հաստիքների քիչ լինելու պատճառով իրենք չեն հասցնում բոլոր հիմնարկներում միաժամանակ ստուգումներ անցկացնել: