|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների և առաջիկայում սպասվող արտաքին անկանխատեսելի իրադարձությունների պայմաններում, հասարակության արձագանքը դիմադրության մեջ է, ինչն արտահայտվում է տարբեր հանրային միջոցառումների դրսևորմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս պահին քաղաքական օրակարգում շարունակում է քննարկվել գործընթացների շարունակականության 2 ճանապարհ` կառավարությանն անվստահության հայտնելու և 2026 թվականի ընտրությունների համատեքստում:
Մայր Աթոռի, բարերար Սամվել Կարապետյանի, «Սրբազան շարժման» ակտիվիստների դեմ իրականացվող իշխանական գործողությունները ևս ցույց տվեցին, որ սպասելով որևէ հարց չի լուծվելու:
Իմ համոզմամբ, հանրային այն բողոքը, որն արտահայտվում է մեր ակտիվ քաղաքացիների միջոցով, այս պահին իրացվելու մի ճանապարհ ունի` անվստահության գործընթացի միջոցով իշխանությանն իր աթոռներից պոկելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու ձևով:
Սպասելու ժամանակ պարզապես չկա և օր առաջ պետք է լծվել այս օրակարգի իրացմանը»,-գրել է Աբրահամյանը։