Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը գովաբանել է Իրանի զինվորականներին Իսրայելին «հզոր դաս» տալու համար, հաղորդում է Tasnim-ը։
Ելույթ ունենալով օկուպացված Արցախում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ «տասներկու օրվա դաժան ագրեսիայի ընթացքում սիոնիստական կազմակերպությունը, ամերիկյան ռազմական մեքենայի աջակցությամբ, հանցավոր հարձակումներ է իրականացրել իրենց առաքելություններից դուրս գտնվող իրանցի զինվորականների, համալսարանական գիտնականների, սովորական քաղաքացիների և միջազգային հսկողության տակ գտնվող խաղաղ միջուկային օբյեկտների վրա»։
Նա նշել է, որ արշավանքը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի և նյութական վնասների։
Փեզեշքիանը շեշտել է, որ Իսրայելի գործողությունը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, դրանց թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 2(4) հոդվածը, և իրականացվել է ամերիկացի ռազմական ագրեսորների մեղսակցությամբ։ Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը, իրացնելով ինքնապաշտպանության իրենց բնատուր իրավունքը՝ ըստ Կանոնադրության 51-րդ հոդվածի, պաշտպանել են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ կանխելով տարածաշրջանային պատերազմի սրումը։
«Շնորհակալություն հայտնելով տարածաշրջանի երկրներին և ՏՀԿ անդամ պետություններին իրենց սկզբունքային դիրքորոշումների համար՝ նա նշել է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ներառյալ՝ ԻՀԿ արտգործնախարարների վերջին հանդիպումը, խստորեն դատապարտել են Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Փեզեշքիանը ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովին կոչ է արել աջակցել այս կոլեկտիվ դատապարտմանը և բացահայտել սիոնիստական զինյալությունից բխող տարածաշրջանային և համաշխարհային վտանգները։ Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ նա ափսոսանք է հայտնել, որ ՏՀԿ-2025 հայեցակարգը չի հասել իր նպատակներին տարբեր խոչընդոտների, այդ թվում՝ համավարակների պատճառով։ Նա ընդգծել է տարածաշրջանային համերաշխության ոգու վերածննդի կարևորությունը, որը հաստատվել է 1964 թվականին, երբ Իրանը, Պակիստանը և Թուրքիան հիմնադրել են ՏՀԿ-ն։ Նա կոչ է արել արագ բանակցություններ սկսել մինչև 2035 թվականը՝ պնդելով, որ հնացած ՏՀԿ համաձայնագիրը չի կարող բավարարել տարածաշրջանի հրատապ կարիքները»,- գրել է իրանական լրատվամիջոցը։