|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը ձերբակալել են Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) 3 քաղաքապետի՝ ընդլայնելով Ստամբուլից սկիզբ առած և ամիսներ շարունակվող իրավական ճնշումների ալիքը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ հարավային Ադանա և Ադիյաման քաղաքների ղեկավարների հետ միասին շորթման կասկածանքով ևս ութ հոգի է ձերբակալվել:
NTV հեռուստալիքի փոխանցմամբ՝ ձերբակալվել են նաև Անթալիայի քաղաքապետն ու Ստամբուլի Բույուքչեքմեչե շրջանի ղեկավարի տեղակալը: Այս նույն գործի շրջանակներում հոկտեմբերից ի վեր ձերբակալվել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հարյուրավոր անդամներ, այդ թվում 11 քաղաքապետ:
ՀԺԿ-ն հերքում է ներկայացված մեղադրանքները՝ հայտնելով, որ հետաքննությունն ունի քաղաքական շարժառիթներ։
Մարտին կոռուպցիոն մեղադրանքներով բանտարկվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը: Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայում լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին: