կարևոր
814 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-05 14:48
Աշխարհ

Թրամփը հնարավոր է համարել իր այցը Չինաստան

Թրամփը հնարավոր է համարել իր այցը Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իր այցը Չինաստան, ինչպես նաև ակնարկել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի ԱՄՆ։

«Ինձ հրավիրել են այնտեղ։ Նա (Սի Ծինփինը) հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ։ Մենք լավ ենք շփվում: Այս մասին Թրամփը լրագրողներին ասել է Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։

Նա հավելել է, որ դեռ չի որոշել, թե որ երկիր է այցելելու հաջորդը։

«Իրավիճակը անընդհատ փոխվում է։ Մենք պլանավորում ենք ուղևորություն դեպի Եվրոպա։ Ինձ հրավիրել են Թուրքիա։ Անկեղծ ասած՝ ինձ հրավիրել են բոլոր երկրներ», -նշել է ԱՄՆ նախագահը։