կարևոր
1426 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-05 09:30
Հասարակություն

Սրբազանների դիմումը կալանավայրի ադմինիստրացիան բավարարել է․ «Հրապարակ»

Սրբազանների դիմումը կալանավայրի ադմինիստրացիան բավարարել է․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի (ԱԱԾ-ին կից մեկուսարան) նույն խցում պահվող Միքայել եւ Բագրատ Սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան հանդիպում իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ  դիմումը բավարարվել է, եւ նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, ով ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն։ Նշենք, որ  ԱԱԾ մեկուսարանում կալանավորներին պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։  Ուշագրավ է, որ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, որը դրանից օրեր առաջ կալանք էր սահմանել նաև Բագրատ Սրբազանի նկատմամբ։   Հիշեցնենք, որ բարձրաստիճան հոգևորականներին ազատությունից զրկել են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակներում, նրանք իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում։