Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմին Նժդեհը Ֆրանսիայից միակողմանի տոմսով եկել էր Հայաստան։ Աշխատանքը, ուսումը թողել էր, եկել էր ռազմաճակատ մեկնելու համար, բայց իր ընտանիքի անդամներից մեկն արդեն ճակատում էր, իսկ դա խնդիր էր։ Մինչև նոյեմբերի 9-ը Նժդեհ սպասում էր իր հերթին։
Հետո արդեն ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության ծրագրով էր հայրենիքում, Արցախ մի քանի հարյուր գազի տարաներ էին տանում։
Այստեղ էր անցած Նոր տարուն՝ նախ Կապանում ապա Ասկերանում երեխաների համար ծրագրեր կային։
Այստեղ էր «Դիմադրության» շարժման ժամանակ։
Ֆրանսիայում Նժդեհը մասնակցել է բոլոր պրոհայական ցույցերին, մասնակցել է նաև Ադրբեջանական դեսպանատան դիմաց իրականացրած ցույցերին, հայկական տարբեր միջոցառումների ժամանակ ադրբեջանցիների կազմակերպած սադրանքները կանխած գործողություններին։ Հենց այս ամենի համար էլ նա հայտնվել էր ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում, որոնք իր համար անընդհատ խնդիրներ են ստեղծում։
Պարզվեց, որ նույն գործողությունների համար հիմա Նժդեհը հայտնվել է Հայաստանի համար անցանկալի մարդկանց ցանկում։
Սա է մեր իրականությունը․ իրականություն, որտեղ Հայաստանի
դռները լայն բացվում են թշնամիների համար ու կամաց-կամաց փակվում հայերի համար:
Հ․ մինչև այս պահը մենք չունենք տվյալ Թուրքիայի կամ Ադրբեջանի հակահայ գործչներից որևէ մեկի Հայաստանում անցանկալի անձ լինելու մասին։
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր